Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ԱշխարհՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով անտառային հրդեհների հետևանքով այդ երկրում ստեղծված արտակարգ դրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Կարևորելով տարերային աղետի դեմ պայքարում երկու երկրների փոխգործակցությունը՝ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հրդեհները մարելու հարցում շարունակելու բազմակողմանի օգնությունը Թուրքիային:
Քննարկվել են նաև ռուս-թուրքական համագործակցությանն առնչվող ակտուալ թեմաներ:
Ավելին՝ այստեղ