Հայերեն


Եթե որեւէ մեկը ներկայանա որպես «առաջնորդ», «փրկիչ», իմացեք՝ նա ոչ միայն կոմպլեքսավորված մարդ է, այլեւ մարտնչող տգետ

Քաղաքականություն

Արամ Աբրահամյան, «Առավոտ»

Վերջերս մի հետազոտություն կարդացի, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես են տարբեր լեզվական դրսեւորումները բացահայտում անլիարժեքության բարդույթը: Օրինակ՝ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը պարտադրված չէ շեշտել իր միջազգային կարգավիճակը՝ առանց այդ էլ պարզ է: Բայց երրորդական քաղաքի կամ երկրորդական երկրի օդանավակայանը դա անպայման հպարտորեն նշում է: Կամ՝ Հարվարդը, երբ առաջարկում է իր ուսումնական ծրագրերը, գովազդում չի նշի, որ այն «էլիտար» բուհ է: Բայց նույն Միացյալ Նահանգներում կան բուհեր, որոնց անունն այնքան «բարձր ու վսեմ» չի հնչում, որ նրանք չգովազդեն իրենց «էլիտարությունը»: Ճիշտ նույն ձեւով կարելի է օրինակ բերել Հայաստանի իրականությունից. եթե Մարզահամերգային համալիրում համերգ տա Շարլ Ազնավուրը, դժվար թե ազդագրում նշվի, որ նա «շանսոնի լեգենդ է»: Բայց եթե Ռուսաստանից գա «կալանավայրի պոետիկան» գովազդող որեւէ երգիչ, շատ հնարավոր է, որ նրան «ռուսական շանսոնի լեգենդ» անվանեն: Քանի որ մոտենում է նախընտրական ինքնագովազդի շրջանը, ես էլ իմ կողմից մի քանի նկատառում հայտնեմ: Երբ թեկնածուն կամ կուսակցապետն ասում է՝ «ես այսինչ բանը կանեմ, եթե հաղթեմ», դա նորմալ է: Բայց եթե նա իր մասին խոսում է երրորդ դեմքով, եւ առավել եւս՝ երբ նա իր մասին ասում է՝ «Այսինչ Այսինչյանը էն մարդն է, որը…», կամ՝ «Սաղ ժողովուրդը գիտի, թե ինչ է Այսինչյան Այսինչը արել էս ազգի համար», իմացեք՝ հավակնորդի ենթագիտակցության ինչ-որ մի հեռավոր անկյունում կա անվստահություն, թերահավատություն իր ուժերի նկատմամբ: Նմանատիպ հոգեբանական մեխանիզմը ստիպում է երեխային խոսել բամբ ձայնով, որպեսզի ընկալվի որպես մեծահասակ, կամ՝ կիագրագետ պաշտոնյաներն ու պատգամավորները թեկնածուական կամ դոկտորական թեզ են պաշտպանում, որովհետեւ զգում են իրենց մտավոր անլիարժեքությունը: Սեփական ուժերի հանդեպ անվստահության հաջորդ դրսեւորումն է կուսակցությունների միավորումների անվանումների մեջ «ճակատ», «համաժողովրդական», «համազգային» բառերի ներառումը, որոնք իբր հավակնում են հասարակական կոնսոլիդացիայի, բայց իրականում արտացոլում են այդ միավորումների հատվածականությունը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ 7-8 հատ ճակատ կամ համազգային, համաժողովրդական շարժում չի կարող լինել: Եթե գտնվի մի գաղափար, որն ընտրությունների ժամանակ կհամախմբի ՀՀ քաղաքացիներին (էլ չասեմ՝ «ողջ հայությանը»), ապա որեւէ կուսակցական միավորման անհրաժեշտություն չի լինի: Իսկ քաղաքական միավորների ամպագոռգոռ անունները դարձյալ անլիարժեքության բարդույթի դրսեւորումներ են: Վերջապես, եթե որեւէ քաղաքական գործիչ ներկայանա որպես «փրկիչ» կամ «փրկություն» բերող, իմացեք՝ նա ոչ միայն կոմպլեքսավորված մարդ է, այլեւ մարտնչող տգետ:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված