Չընտրվելու դեպքում գուցե ինձ ավելի ուրախ ու ազատ զգամ. Իշխան Սաղաթելյան
ՔաղաքականությունՊարոն Սաղաթելյան, ես ուզում եմ կրկնել ձեր գործընկեր Ագնեսա Խամոյանի հարցը. Շատ կտխրե՞ք, եթե Ձեզ չընտրեն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 5-ին, ԱԺ-ում՝ դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանին, ասաց ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Սաղաթելյանը պատասխանեց. «Նույն կերպ պատասխանե՞մ, թե ավելի մատչելի: Ես մի անգամ չէ, մի քանի անգամ ասել եմ, մեկ անգամ ևս կրկնեմ՝ ես էն ներքևում ինձ շատ ավելի հարմարավետ եմ զգալու: Կլինեմ վերևում, թե ներքևում, իմ պայքարը շարունակվելու է: Իսկ չընտրվելու դեպքում գուցե ինձ ավելի ուրախ ու ազատ զգամ: Իսկ իմ ազատությունը ձեր շահերից չի բխում»: