Հայերեն


Միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան Մխիթար Զաքարյանին կալանքից ազատ արձակելու պահանջով․ պաշտպան

Քաղաքականություն
Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է․
 
Մեկնաբանությունները, թե իբրև Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս օժտված չէ պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության կարող է պահվել կալանքի տակ, ոչ միայն անօրինական են, այլև՝ բնորոշ են միայն ԱՎՏՈՐԻՏԱՐ իշխանությունների պետական մարմիններին և պաշտոնատար անձանց։
Այսօր միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան Մխիթար Զաքարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով, քանզի նա օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող պահվել կալանքի տակ։
Եվ քանի որ իրավասու պետական մարմիններն այս հանգամանքի վերաբերյալ օրենքից չբխող մեկնաբանություն են ներկայացրել, ուստի հրապարակային ներկայացնում եմ միջնորդության որոշ հիմնավորումներ․
«ՀՀ Սահմանադրության 96-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածների բովանդակությունից ակնհայտ է, որ եթե անազատության մեջ գտնվող անձը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, ապա այդ փաստի ուժով, որպես իրավական հետևանք, սկսում է գործել ազատությունից զրկելու (անազատության մեջ պահելու) մասով պատգամավորի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը։
Նշվածն ակնհայտորեն բխում է նաև ՀՀ սահմանադրության 1-ին, 2-րդ և 88-րդ հոդվածներից։
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն․ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:
Իսկ 2-րդ հոդվածի համաձայն․
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է»:
Հայաստանի Հանրապետության ժողովրդի մի մասն իր իշխանությունը պետք է իրականացնի նաև Մխիթար Զաքարյանի միջոցով, սակայն իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչներն առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, այսինքն՝ առանց ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ ՀՀ Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու, ժողովրդին անօրինական կարգով զրկել է իր ներկայացուցչի միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչը բացարձակ անթույլատրելի է ժողովրդավարական և իրավական պետության համար։
Հենց վերը նշված վիճակը բացառելու համար է, որ պատգամավորը ՀՀ Սահմանադրությամբ օժտվել է նման անձեռնմխելությամբ և որ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել, ազատությունից զրկվել և անազատության մեջ պահվել բացառապես ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ ՀՀ ազգային ժողովի համաձայնությամբ։
Հակառակի վերաբերյալ բոլոր մեկնաբանությունները հարիր են միայն ավտորիտար իշխանությունների պետական մարմիններին և պաշտոնատար անձանց։
Ընդ որում, պաշտպանության կողմի համոզմամբ ավարտված ընտրությունների արդյունքներով արդեն իսկ ժողովրդի կողմից փաստացի ընտրված, սակայն դեռևս Ազգային ժողովի նիստ հրավիրված չլինելու զուտ տեխնիկական պատճառով պատգամավորի կարգավիճակը չստանձնած անձն արդեն իսկ պետք է օժտված լինի պատգամավորի անձեռնմխելիությամբ։
Անդրադառնալով որոշ պաշտոնատար անձանց այն մեկնաբանություններին, թե իբրև Մխիթար Զաքարյանը, հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն է՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ, հարկ եմ համարում հատուկ նշել, որ այս մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը, և հենց վերը նշված հիմնավորումներից ելնելով չեն բխում իրավական ու ժողովրդավարական պետության էությունից և հարիր չեն ժողովրդավարական և իրավական պետության պաշտոնատար անձանց։
Այս առումով հարկ է նշել, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնական իրավունքներից է, այս իրավունքի նշանակության և արժեքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է սահմանել Ա.Ավետիսյանի վերաբերյալ որոշման մեջ: Վկայակոչված որոշման համաձայն՝ «(...) անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ, ՀՀ Սահմանդրությամբ ճանաչվում է անօտարելի և բարձրագույն արժեք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված): Ուստի մարդու այդ հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից (տե՛ս Ասլան Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ և 22-րդ կետերը):
Միաժամանակ ընդգծեմ, որ առկա են նաև կոնկրետ իրավական նորմեր, որոնք ևս վկայում են, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածուին, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, ազատությունից զրկվելուց հետո, երբ թեկնածուն ձեռք է բերում Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ, ապա այդ հարցով պարտադիր պետք է ստացվի նաև Ազգային ժողովի համաձայնությունը։
Մասնավորապես, հենց վկայակոչված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված է, որ․
«Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա»:
Նշված նորմից ակնհայտ է, որ եթե սույն հոդվածում նախատեսված չլիներ «Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա» դրույթը, ապա պետք էր հասկանալ, որ մինչև պատգամավորի թեկնածու գրանցվելը կալանավորված անձին պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո կալանքի տակ պահելու համար պարտադիր պետք է ստացվեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։
Դժվար թե որևէ իրավաբան կամ պաշտոնատար անձ կպնդի, որ ՀՀ Ազգային ժողովն այս օրենք ընդունելիս անիմաստ է նախատեսել այս դրույթը։
Այժմ համեմատության համար նշեմ, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանող ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով նման դրույթ նախատեսված չէ, որ առանց Ազգային ժողովի համաձայնության պատգամավորին ազատությունից զրկելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթը չի տարածվում մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը կալանավորված անձին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անազատության մեջ պահելու դեպքերի վրա։
Իսկ եթե նման դրույթ նշված նորմերով նախատեսված չէ, ապա ակնհայտորեն պետք է հասկանալ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած յուրաքանչյուր անձի շարունակաբար կալանքի տակ պահելու համար պարտադիր անհարժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։
Վերը նշված հիմնավորումներից ակնհայտ է, որ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս ևս օժտված է քրեական հետապնդման ենթարկվելու և ազատությունից զրկվելու անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության նրան հետագա կալանքի տակ պահելն անօրինական է, ուստի դատարանը պարտավոր է անհապաղ որոշում կայացնել նրա անօրինական կալանավորումը վերացնելու և նրան կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ»։
Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված