Շոյգուն նոր առաջարկով է հանդես եկել
ԱշխարհՌուսաստանի մայրաքաղաքը հարկավոր է տեղափոխել Սիբիր, եւ բացի այդ, Սիբիրում պետք է մինչեւ մեկ միլիոն բնակչությամբ հինգ քաղաք կառուցել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի գիտական հանրույթի հետ հանդիպման ժամանակ։
Այդ քաղաքները, ըստ Շոյգուի, պետք է ունենան առնվազն 300-500 հազար բնակչություն, որոշակի արդյունաբերական ուղղվածություն ունենան։ Նա ափսոսանք է հայտնել, որ հիմա այնպիսի մասշտաբային ծրագրեր իրականացնել հնարավոր չէ, ինչպիսին Բայկալ-Ամուրյան մագիստրալը, Սիյանո-Շուշենսկի ՀԷԿ-ը եւ այլն։ Ռուսաստանի պաշտպանական ոլորտի նախարարը նկատել է, որ մարդիկ կարող են հիշել, թե խորհրդային քաղաքացիներն ինչ անկեղծությամբ էին գնում այդ մասշտաբային շինարարություններին մասնակցելու։
Ավելին՝ այստեղ