Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել
ԱշխարհԹուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի ամբողջ տարածքում հրադադարի հաստատման շուրջ, գրում է թուրքական Anadolu գործակալությունը:
Պատմական որոշումը վերաբերելու է Սիրիայի բոլոր այն տարածքներին, որտեղ դեռ շարունակում են պատերազմել սիրիացի ընդդիմադիմության և կառավարական բանակի ուժերը:
Օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներն ընդհանուր հայտարարագիր են ստորագրել, որով պարտավորվում են հարգել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կարևորություն են տալիս Սիրիայում մարդասիրական օգնության անխոչընդոտ տրամադրման և խաղաղ բնակիչների ազատ ու ապահով տեղաշարժին նպաստող պայմանների ստեղծմանն, ինչպես նաև դրական գնահատում Հալեպի արևելյան շրջաններից ընդդիմադիր գրոհայինների և Հալեպից դուրս գալ ցանկացող խաղաղ բնակիչների տարհանման կազմակերպումն ու պատրաստակամություն են հայտնում Ասադի իշխանության և ընդդիմադիրների միջև բանակցություններ սկսվելու դեպքում հանդես գալ որպես երաշխավոր ուժեր: Այս մասին հիշեցնում է РИА Новости-ն: