Հայերեն

Տնտեսական աճի հերթական խաբկանքը, կամ՝ աճ, որն աղքատացնում է անհատին. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թ. առաջին կիսամյակի արդյունքներով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, նախ՝ պետք է հասկանանք, թե ինչի հաշվին եղավ այս աճը:

«Չենք մոռանում, որ այս աճն արձանագրվել է 2020-ի համեմատ, երբ տոտալ լոքդաուն էր: Սա բնական աճ է: Այսինքն, լոքդաունից դուրս գալու համար մենք, այսպես թե այնպես, 2020-ին գերազացող աճ պետք է ունենայինք: Բայց այդ աճն իրականում գոյություն չունի: Առնվազն պետք է 2019-ի ցուցանիշին հասնենք, որ նոր խոսենք աճի մասին: Սա հերթական խաբկանքն է: Թեպետ թմբկահարում են, ասում՝ տնտեսությունն աճում, վերականգնվում է, բայց գործ ունենք իներցիայի հետ: Միևնույն ժամանակ, շատ ավելի կարևոր հարց կա, որին պետք է ուշադրություն դարձնենք: Այն է՝ ինչի՞ հաշվին է տեղի ունեցել այս վերականգնումը: Մենք մոռանում ենք գնաճի, նաև փոխարժեքի տատանման մասին: Նախ՝ փոխարժեքը կարող է միանգամից բարձրանալ ու դառնալ 525, հետո մի քանի օրվա ընթացքում 525-ից իջնել 425-ի, ամսվա վերջի դրությամբ էլ մի քանի օրով գալ ու հասնել 498-ի, հետո նորից իջնել: Կա նաև լայն սպառման ապրանքների գների բարձրացում, ինչպես բենզինը, գազը: Ժամանակավոր՝ ամսվա վերջին տասնօրյակում գնաճ է տեղի ունենում: Այստեղ հստակ կարող ենք ասել, որ մի սպեկուլ յատիվ անտեսանելի ձեռք կա, ըստ որի, որոշակի չափով շրջանառության աճ է տեղի ունենում, որոշակի չափով հարկային ավելի հավաքագրում է տեղի ունենում ու ցույց տրվում, թե աճ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Նաիրի Սարգսյանը:

Վերոնշյալ հիմքերը դիտարկելով՝ Նաիրի Սարգսյանը նշեց, որ այդ աճը մեր բնակչության վրա բացասական ազդեցություն է թողնելու: «Մասնավորապես, եթե աճը տեղի է ունենում, օրինակ՝ բենզինի ու գազի թանկացման հաշվին, իսկ բնակչության կողմից տնօրինվող եկամուտները չեն ավելանում, բնականաբար, ծախսերն ավելանում են: Արդյունքում, պայմանական ասենք՝ ամսական 100 հազար դրամն այլևս չի բավարարում ամբողջ ամիսն ապրելու համար: Այսինքն, բնակչության համար սպառումը թանկացնում ենք, իսկ այդ սպառումից պետությունը հարկ է հավաքում, մակրոմակարդակում ցույց է տալիս, որ ընդհանուր աճ ունի: Մինչդեռ պետության գործողությունների ամբողջ առանցքը պետք է անհատը լինի: Ստացվում է, որ այդ անհատին աղքատացնելով, անհատի փողերը ձեռքից խլելով՝ ցույց են տալիս, որ միկրոմակարդակում աճ ունենք: Իսկ երբ նայում ենք անհատի սոցիալական կարգավիճակին, կարող ենք ասել, որ այս տնտեսական աճը անհատին աղքատացնում է և չի բարելավում նրա վիճակը: Մեր տնտեսական աճն աղքատացնում է ֆիզիկական անձին»,ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, վերջերս շատ է թմբկահարվում նաև միջին ամսական աշխատավարձերի, գրանցված աշխատողների աճը, բայց իրականությունն այլ է. «Միջին ամսական աշխատավարձի աճը հիմնականում պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի հաշվին է, իսկ մասնավորում աշխատողը ստանում է մի աշխատավարձ, թեպետ մեկ այլ աշխատավարձ է գրանցված: Որևէ մեկը՝ լինի այս, թե նախորդ իշխանությունը, երբևէ չի կարողացել ու առաջիկայում ևս չի կարողանալու իրական աշխատավարձի չափի վերաբերյալ վերլուծություններ և տվյալներ հաղորդել: Եվ ուղղակի հայտարարելու համար ասել, թե աշխատավարձի ավելացում է տեղի ունեցել, ամբողջությամբ կեղծիք է և հերթական պոպուլիզմը»:

Անդրադառնալով մինչև տարեվերջ գնաճի պահպանման վերաբերյալ Կենտրոնական բանկի կանխատեսմանն որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հերթական որոշմանը՝ Ն. Սարգսյանը նախ անհասկանալի իրավիճակի առկայության մասին մատնանշեց: «ԿԲ-ի աշխատանքներին միշտ նորմալ եմ վերաբերվել: Կարծում եմ՝ ադեկվատ պաշտոնյաներ են ու ադեկվատ մեկնաբանություններ են ներկայացնում: Բայց վերջին շրջանում ինձ համար դրանք ամբողջությամբ անհասկանալի են:Մի քանի պատճառներով փոխարժեքի տատանում եղավ, ու քանի որ ՀՀ-ն ներկրող երկիր է, առաջարկով պայմանավորված գնաճ տեղի ունեցավ: Այնուհետև հաջորդեց փոխարժեքի նվազումը, բայց գնանկում տեղի չունեցավ: Հիմա, երբ ԿԲ-ն կանխատեսում է, որ գնաճը պահպանվելու է, պատճառները դեռ հայտնի չեն:

Այստեղ արդեն չեմ կարող ԿԲ-ի մասին ունենալ նույն կարծիքը՝ կապված հայտարարությունների ադեկվատ լինել-չլինելու հետ: Ինձ համար արդեն շատ լուրջ հետաքրքրություն են ներկայացնում իրենց հայտարարությունները: Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ապա նշենք, որ ԿԲ-ի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, որի համար կիրառում է նշված գործիքը: Երբ գնաճը պահանջարկով պայմանավորված գնաճ է, այստեղ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ազդեցություն է ունենում: Հակառակ դեպքում, այսինքն՝ առաջարկով պայմանավորված գնաճի պարագայում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնեսչբարձրացնես, միևնույնն է, ազդեցություն չի ունենա գնաճի զսպման տեսանկյունից: Սա կարող ենք հստակ ֆիքսել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ ԿԲ-ն խնդիր է առաջացնում:

«Հայաստանյան բանկերը տնտեսական այս սուղ իրավիճակում պետք է վարկավորում իրականացնեն, խթանիչ վարկեր տրամադրեն, այնինչ հակառակ պատկերն է տեղի ունենում: Վարկավորումը շատ խստացել է, իսկ տոկոսադրույքները չափազանց բարձր են բիզնեսի համար: Վարկերի տրամադրումը, կարելի է ասել, հիմա անհնար է դարձել: Մանավանդ այն մանր և միջին բիզնեսը, որը գրավի առարկա չունի, այլևս չի կարողանում վարկավորում ստանալ: Այն ստանում են վարկային կազմակերպություններից, որոնք 24 տոկոսով անվանական տոկոսադրույքով են բիզնեսին վարկ տրամադրում: Սա նշանակում է սպանել տնտեսությունը: Լավ կլինի՝ ԿԲ-ն սկսի ակտիվանալ ու կառավարության հետ համատեղ աշխատանք իրականացնել՝ հասկանալու, թե ինչ գործիքակազմ պետք է կիրառել առևտրային բանկերի հետ աշխատելու և տնտեսությունը խթանելու առումով: Տնտեսությանը մոտ կանգնած լինելով ու տիրապետելով ամենօրյա ինֆորմացիային՝ ես կարող եմ հայտարարել, որ ԿԲ-ն այլևս տեղում չէ»:

Ինչ վերաբերում է ձևավորվող կառավարությունից ունեցած սպասելիքներին, որտեղ փոփոխություններ կան նաև տնտեսական բլոկում, մեր զրուցակիցը նշեց. «Իմ կարծիքն այս կառավարության վերաբերյալ երբեք չի կարող փոխվել: Այս կառավարությունն ունակ չէ որևէ բան իրականացնել: Այս կառավարությունից դրական սպասելիքներ ունենալը արդեն անգամ միամտություն էլ չէ: Հիմա՝ ինչ վերաբերում է տնտեսական բլոկի փոփոխություններին: Էկոնոմիկայի նախարարը վերանշանակվեց, որը չի պատկերացնում, թե ինչ է էկոնոմիկան, տնտեսագիտությունը, վախենամ՝ չկարողանա տնտեսագիտություն բառն առանց ուղղագրական սխալների գրել: ՊԵԿ-ի իրավաբան նախագահին փոխարինեցին մեկ այլ իրավաբան նախագահով, ինչը չի կարելի դրական համարել: Վստահեցնում եմ՝ ՊԵԿ-ի վիճակն ավելի է վատանալու, ու տնտեսության խթանում չի լինելու:

Հարկային քաղաքականություն մշակող ֆինանսների նախարարությունը ու հարկային հավաքագրմամբ զբաղվող ՊԵԿ-ը պետք է սինխրոն աշխատեն, ղեկավարները պետք է տնտեսագետներ լինեն ու կարողանան, Հայաստանի տնտեսական իրավիճակն ադեկվատ գնահատելով, քայլեր իրականացնել: Մինչդեռ այս անձանց դեպքում նշվածն անհնար է: Ֆինանսների նախարարի փոփոխությունը փոքր-ինչ դրական կարող եմ համարել, բայց այդ մարդը, այն ժամանակ էկոնոմիկայի նախարար լինելով, ձախողել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ամբողջ ծրագրերը: Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ խնդիրներ ու ինչ հնարավորություններ ունենք, ինչպես նաև ինչ խոչընդոտներ ունենք տնտեսության զարգացման առումով: Կառավարության խորհրդատու համարվող ԱԺ տնտեսական հանձնաժողովում չկա գեթ մեկ մասնագետ, որն ունակ է կառավարությանն առաջարկ ներկայացնել կամ մեր ներկայացրած առաջարկները գոնե քննարկման առարկա դարձնել, հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Առավոտից իրիկուն միայն պոպուլիզմով են զբաղված ու անընդհատ հարկելու ոլորտներ են ման գալիս՝ ինչ-որ հարկային ճեղք փակելու համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացում
Ամենադիտված