Բրեյթուեյթը ցանկանում է տեղափոխվել Տոտենհեմ. Ամեն ինչ կախված է Քեյնի կարգավիճակից
Սպորտ«Բարսելոնայի» ու Դանիայի ազգային հավաքականի հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կարող է առաջիկայում տեղափոխվել ԱՊԼ, հայտնում է Sport.es-ը:
Ըստ աղբյուրի, տրանսֆերի հարցում «Բարսելոնան» համաձայնության է հասել «Վեսթ Հեմի» հետ, սակայն դանիացին խնդրել է առայժմ սպասել, քանի որ ցանկանում է տեղափոխվել «Տոտենհեմ», եթե Հարի Քեյնը հեռանա:
Կա մեծ հավանականություն, որ Քեյնը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», իսկ այդ դեպքում, ըստ ամենայնի, Բրեյթուեյթը կարող է համալրել «Տոտենհեմի» կազմը:
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 29 խաղում դանիացին դարձել է 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: