Ինչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա
ՔաղաքականությունLragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, 2016 թվականն ավարտին է մոտենում, ի՞նչ զարգացումներ տեղի ունեցան Հայաստանում:
2016 թվականը եկավ ամփոփելու դեռևս 2013 սեպտեմբերի 3-ից սկզբնավորված այն տենդենցները, որոնց հիման վրա մենք ունենալու ենք հետագա տարիների գործընթացները: Նախքան այդ, երկու տրամաբանական փոփոխություն տեղի ունեցավ: Մեկն արտաքին վեկտորը` անկախ նրանից, որ հարաբերություններ ունենք ԱՄՆ և Եվրոպայի հետ, բայց կոնկրետ պրագմատիկ հարաբերությունների դաշտն այլևս որոշվում է Եվրասիական տնտեսական միության անդամի կարգավիճակով:
Երկրորդ տրամաբանական շղթան հենց 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարությունն էր: Սահմանադարական փոփոխությունների գործընթացը մեծ թափ ստացավ 2015 հուլիսից և իր տրամաբանական ավարտն ունեցավ պարտադրված սահմանադրական հանրաքվեով:
Շարունակությունն՝ այստեղ