Նալբանդյան համայնքում շչակ է գործարկվելու
ՀասարակությունՕգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակները: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Խնդրում ենք չանհանգստանալ: