Արմեն Սարգսյանը նոր դատավոր է նշանակել
ՔաղաքականությունՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 11-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-55-Ո-140 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սիմա ԱԲՈՎՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: