ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց
ՔաղաքականությունՄարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց թեկնածու, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ ասելով, թե Ազգային ժողովում պատգամավորների անհատական զննում է իրականացվում. ինչու՞ են այդքան վախեցած, ո՞վ է դուխով գլխարկի տակ թաքնված այդ վախկոտը։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Արեգնազ Մանուկյանն ամեն անգամ հարց տալուց այնպես է անում, որ լարվածություն ստեղծվի, և նույն հարցադրումները կարելի է անել այլ ձևակերպումներով:
Դրանից հետո պատգամավորները սկսեցին տեղերից աղմկել, վեճ սկսվեց Սերգեյ Բագրատյանի և Արեգնազ Մանուկյանի միջև, որի պատճառով Ռուբեն Ռուբինյանը նկատողություն հայտարարեց Սերգեյ Բագրատյանին: