Ինտենսիվ հրաձգություն Աղդամի ուղղությամբ․ Ղարաբաղի բանակը հաղորդագրություն է տարածել
Բաց մի թողեքԴեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արեւելյան /Ակնա/ ուղղությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն