Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, մեկն անհետ կորած է
ԱշխարհԹուրքիայի հյուսիսում՝ Սև ծովի ափամերձ Կաստամոնու նահանգում, ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկը համարվում է անհետ կորած։ «Արմենպրես»-ի հաղորդմաամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում Սև ծովի ափամերձ հատվածում գտնվող Սինոփ, Սամսուն, Բարթին, Կաստամոնու և Քարաբյուք նահանգներում օգոստոսի 10-ի երեկոյան սկսված առաջ տեղումների հետևանքով ջրհեղեղ էր սկսվել, որի պատճառով էվակուացվել է Սինոփի հիվանդանոցներից մեկը։