Արմեն Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
ՔաղաքականությունՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 12-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։