Տավուշում մարտերի ընթացքում հայկական զինուժը զոհ ունի
ՀասարակությունՏավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը «Լրագրի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ այսօր վաղ առավոտյան Չինարի գյուղից հյուսիս-արեւելք ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի եւ մարտերի արդյունքում հայկական կողմն ունի մեկ զոհ: Այլ տեղեկություններ առայժմ չկան, մարզպետը փորձում է կապ հաստատել հրամանատարության հետ: