Սերժ Սարգսյանը գիծ քաշեց ՀՀԿ հոգեբանության վրա
Քաղաքականություն1in.am
Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում խորհրդարանի 2017 թվականի ընտրությանը ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ զբաղեցնելու, և իհարկե հնարավորինս անցողիկ տեղ զբաղեցնելու համար ներկուսակցական մրցավազքի մասին: ՀՀԿ ԳՄ տարբեր անդամներ, ներկուսակցական տարբեր թևերի կամ բևեռների ղեկավարներ կամ հավակնորդներ փորձում են ցուցակում ունենալ իրենց մարդկանց, հավատարիմներին, նվիրվածներին, ենթականերին: Այս երևույթը ամենևին նոր չէ և՛ ՀՀԿ-ի, և՛ ընդհանրապես հայաստանյան ներքաղաքական նախընտրական կյանքի համար: Սակայն 2017 թվականի համար, և նաև հենց ՀՀԿ-ի համար, երևույթը ներկայումս ունի մի շարք առանձնահատկություններ, քանի որ Սերժ Սարգսյանը բացահայտ կերպով հայտարարել է ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու խնդրի մասին: Եվ թեև այդ խնդիրը դրվել է վարչապետ Կարապետյանի վրա, սակայն ՀՀԿ-ում բոլորն են հասկանում, որ իրականում այդ խնդիրը դրել և դրա ուղղությամբ աշխատում է հենց Սերժ Սարգսյանը:
Շարունակությունը՝ կայքում