Թուրքիայում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 27-ի
ԱշխարհԹուրքիայի սեւծովյան ափի Կաստամոնու նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից զոհվածների թիվն ավելացել Է՝ հասնելով 27-ի: Այդ մասին հաղորդել Է երկրի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչությունը (AFAD): Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 12-ին հայտնել Էր 17 զոհվածների մասին:
«Սելավներից եւ հեղեղումներից Կաստամոնուում զոհվել Է 25 մարդ, երկուսը զոհվել Է Սինոպում, մեկն անհետ կորել Է Բարթինում»,-հաղորդել Է գերատեսչությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ տարերային աղետի շրջանում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել Է ավելի քան 600 մարդ: Շուրջ 300 բնակավայրեր մնացել են առանց Էլեկտրականության:
Ավելին՝ այստեղ