ՊՆ գեներալը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունԱյսօր առավոտյան ժամը 7։30 ի սահմաններում Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։ ԳՇ պետի տեղակալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը: