Հայերեն

Սերժ Սարգսյանի՝ արցախյան այցելության հիմնական ուղերձը. Past.am

Քաղաքականություն
Անցած տարվա պատերազմից հետո Արցախը ոչ միայն կորցրել է իր տարածքների 75 տոկոսը, այլև կանգնել իր գոյությունը շարունակելու վտանգի առաջ։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը, ոգևորված իր հաղթանակով, բոլոր հնարավոր քայլերին դիմում է, որպեսզի կարողանա իր իշխանությունը տարածել Արցախի վրա։
 
Եվ պատահական չէ, որ գրեթե ամեն մի հարմար առիթի Ալիևը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնականապես լուծվել է ու մեկընդմիշտ մնացել անցյալում։ Իսկ այսպիսի հայտարարությունները լիովին արտացոլում են Արցախից այսօր մնացած փոքր հատվածն էլ խժռելու ադրբեջանական մտադրությունների ողջ պատկերը։
 
Ճիշտ է՝ ռուս խաղաղապահներն իրենց վրա են վերցրել Արցախում անվտանգության ապահովման հիմնական առաքելությունը, բայց դա չի նշանակում, թե Հայաստանը պետք է վերջնականապես իր «ձեռքերը լվանա» Արցախից։
 
Դեռ ավելին՝ Արցախի համար այս ծանր փուլում Հայաստանն ուղղակի պարտավոր է առավել մեծ ուշադրություն դարձնել Արցախի թեմային։ Այս տեսանկյունից հատկանշական է օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցելությունը։
 
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա Սարգսյանի հերթական այցելությունն է Արցախ, և այստեղ ոչ մի արտառոց բան չկա:
 
Սակայն ՀՀ երրորդ նախագահի՝ վերջին այցն Արցախ առավել խորհրդանշանական բնույթ է կրում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի նախկին ղեկավարները, ներկա բարձրաստիճան պաշտոնյաները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում են Արցախ այցելությունից։
 
Պատերազմից հետո՝ այս տարվա հունվարին թերևս միայն այն ժամանակվա արտգործնախարար Արա Այվազյանը հանդգնեց այցելել Արցախ։ Եվ դրան հետևեց պաշտոնական Բաքվի կոշտ արձագանքն ու հոխորտանքները, թե իբր Երևանը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները։
 
Արտգործնախարարի այցելությունից ի վեր ՀՀ իշխանությունները ամեն կերպ խուսափում են Արցախ այցելությունից։ Իսկ Արցախի՝ հայկական պետականության կարևորությունն ընգծելու տեսանկյունից շատ կարևոր քայլ կլիներ, եթե ընտրվելուց անմիջապես հետո Փաշինյանն իր առաջին այցն, օրինակ, նախաձեռներ դեպի Ստեփանակերտ։
 
Բայց, ցավոք սրտի, ներկայիս իշխող ուժի համար Արցախյան հիմնահարցը կարծես թե դարձել է բեռ, որից օր առաջ պետք է ազատվել։ Դրա համար էլ նրանք ամեն քայլափոխի իշխանության ներկայացուցիչները հայտարարում են Անկարայի ու Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին՝ առանց Արցախի անկախության անհրաժեշտության մասին որևէ խոսք ասելու։
 
Այսինքն, ՀՀ իշխանությունները իրենց զիջողական մոտեցումներով դեռևս առաջ են շարժվում Բաքվի գծած օրակարգով։ Չէ՞ որ Արցախ այցելության միջոցով Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները հնարավորություն կստանային հատուկ ընդգծել Արցախի՝ Ադրբեջանից անկախ կարգավիճակը։
 
Ուստի նախագահ Սարգսյանի այցելությունն Արցախ մեծ հաշվով իր մեջ յուրահատուկ ուղերձ է պարունակում, որ քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչները ևս իրենց մեջ ուժ գտնեն և հետևելով իր օրինակին՝ այցելեն Արցախ։
 
Արթուր Կարապետյան
Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. Օվերչուկ
Ամենադիտված