Պիռլոն արտերկրում աշխատելու ցանկություն է հայտնել
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն արտերկրում աշխատելու ցանկություն է հայտնել:
«Կցանկանայի ուժերս փորձել Իտալիայի սահմաններից դուրս: Զգում եմ, որ կարող եմ աշխատել ցանկացած տեղ: MLS-ը ևս տարբերակ է: Ես հետևում եմ այն մարզիչներին, որոնք տեղափոխվում են MLS այլ երկրներից: Նաև, ես խաղացել եմ այնտեղ: Ցանկացած երկրում կարելի է սովորել: Պատրաստ եմ ընդունել նոր մարտահրավեր»,-The Athletic-ին ասել է Պիռլոն:
Հիշեցնենք, որ Պիռլոյի գլխավորությամբ նախորդ տարի «Յուվենտուսը», վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ, չհաղթեց Ա Սերիայում: