Ալիեւն ընդունեց Մոսկվայի տված գրոհի ազդանշանը
Ամենաընթերցված«Լրագիր»
Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի դիվերսիոն փորձ է եղել, որը կասեցնելու համար հայկական զինուժը մարտ է վարել:
Ադրբեջանը տեւական ժամանակ ոտնձգություն չէր կատարել Հայաստանի Հանրապետության սահմանի նկատմամբ: Ներկայում դա տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում կրկին աշխուժացել է քննարկումը Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, ինչի մեկնարկը տվեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր համագումարի ելույթում:
Տեր-Պետրոսյանի տարբերակին հանրության մի ստվար մասն արձագանքեց «կոշտ»: Դրան հաջորդեց նաեւ Արցախի խնդրում համեմատաբար ավելի «կոշտ» մոտեցման արտահայտումը Սեյրան Օհանյանի` պաշտպանության նախկին նախարարի անունից: Նախօրեին էլ Սերժ Սարգսյանը արտգործնախարարությունում հայտարարեց, որ Հայաստանը այլ տարբերակի շուրջ, քան մադրիդյան սկզբունքներն են, չի բանակցել եւ չի բանակցի, իսկ վերջնական նպատակն է հասնել Արցախի բնակչության որոշմանը` վերջնական կարգավիճակի վերաբերյալ:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում