Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղրղզստան
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-20-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են կառավարությունից:
Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Այցի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ: