Թուրքիան բաց է «Թալիբան»-ի հետ համագործակցության համար. Էրդողան
ԱշխարհԹուրքիան բաց է «Թալիբանի» հետ համագործակցության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան բարձր է գնահատում թալիբների «չափավոր հայտարարությունները»: «Մենք բաց ենք համագործակցության համար: Նրանք շատ զգայուն են վերաբերել Թուրքիայի հետ հարաբերություններին, և մենք հույս ունենք, որ նրանց զգայունությունը կպահպանվի», - հավելել է Էրդողանը, հաղորդել է Sabah-ը:
«Անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, մենք հակված ենք աջակցել Աֆղանստանին թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում: Մենք արդեն հայտարարել ենք, որ կարող ենք ընդունել «Թալիբան»-ի ղեկավարներին: Մենք պահպանում ենք այդ վերաբերմունքը նաև այսօր: Թուրքիան պատրաստ է ցանկացած տեսակի համագործակցության՝ հանուն Աֆղանստանի ժողովրդի խաղաղության, այդ երկրում բնակվող մեր թուրք հայրենակիցների բարեկեցության և մեր երկրի շահերի պաշտպանության»:
Ավելին՝ այստեղ