Արմեն Գրիգորյանը նշանակվեց
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`
Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,- նշվում է որոշման մեջ։
Նույն որոշմամբ էլ Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Գրիգորյանին ազատել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։