Արցախում պարգևատրել են «Հայոց արծիվներին»
ՔաղաքականությունՎերջինս իր սկզբունքային կեցվածքը ցույց է տվել ոչ միայն պատերազմի դաշտում, այլև պետականաշինության գործում։ Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը չմասնակցեց՝ նշելով, որ չի կարող զբաղվել քաղաքականությամբ, մինչ երկիրը գտնվում է վտանգի մեջ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պահեստազորի գնդապետ Խաչիկ Մայիսի Ասրյանին պարգևատրել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Արցախի նախագահը «Արիության» և «Մարտական ծառայություն» մեդալներով է պարգևատրել «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի բոլոր 74 անդամներին: Ուրախալի է, որ Արցախում գնահատում են ազատամարտիկների վաստակը, ներդրած ավանդը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։ Այս փաստը հույս է ներշնչում, որ հայ ժողովուրդը կարող է միասնական լինել, ի վերջո, տոգորվել ազգային ճիշտ գաղափարներով, հզորացնել ու շենացնել երկիրը և տեր կանգնել մեր պապական հողերին։
Համլետ Տոնոյան