Հայերեն


«Նորաձև և հարմարավետ դիզայներական հագուստ` պատրաստված Հայաստանում»․ FashionDrug-ի հիմնադիրը՝ նոր հավաքածուի և սպասվող նորության մասին

Life

Տարիներ առաջ նա իր և հաճախորդների կերպարներն առանձնահատուկ էր դարձնում բրոշների միջոցով, այսօր արդեն ունի հագուստի իր հավաքածուները․ դիզայներ, ոճաբան, բլոգեր, «FashionDrug» բրենդի հիմնադիր Անահիտ Ղազարյանը միշտ աչքի է ընկնում տարբերվող ձեռագրով։ Վերջերս դիզայները թողարկել է երեխաների ու մեծահասակների համար նախատեսված նոր գարուն-ամառ հավաքածու։ 

Tert.am Life–ն Անահիտի հետ զրուցել է ինչպես նոր հավաքածուի, այնպես էլ նորաձևության թրենդների մեջ դեմքը չկորցնելու, յուրահատուկ ոճով անհատականությունն ընդգծելու, հաճախորդների հետ աշխատելու իր մոտեցման մասին։ 
 

Անահիտի սպորտային նոր հավաքածուն գունեղ է ու վառ տրամադրություն ստեղծող։ Ասում է՝ արևոտ և գունավոր Կալիֆոռնիայի ազդեցությունն էր, որտեղ այժմ ժամանակավորապես բնակվում է։

«Քանի որ գարուն–ամառ հավաքածուն էր, նախապատվությունը տվեցի վառ գույներին։ Իմ հաճախորդներն էլ գիտեն, որ ես գույների սիրահար եմ։ Միշտ հորդորում եմ` չվախենալ գույներից։ Կարծրատիպը, որ եթե, օրինակ, կինն ավելորդ քաշ ունի, պետք է սև հագնի, հնացած է։ Թերությունները կարելի է թաքցնել դիզայներական գրագետ լուծումներով, ճիշտ ձևվածքով։ Ինքս կին եմ, գիտեմ, որ պետք է թաքցնել թերություններն ու ընդգծել առավելությունները»,– ասաց նա։



FD Sporty հավաքածուն նախատեսված է և՛ մեծահասակների, և՛ փոքրիկների համար, այսպիսով` մայրիկներն ու բալիկները կարող են հագնվել նույն ոճով։ Անահիտը վերջերս դուստր է ունեցել, դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ մայրիկի ստեղծագործական կյանքի վրա, սակայն երեխաների համար առաջին անգամ չէ, որ հագուստ է ստեղծում։

«Բնականաբար, աղջիկ երեխայով շատ ես ոգեշնչվում, սակայն ես մշտապես տղաներիս կարծիքը ևս հաշվի եմ առնում, հատկապես, երբ դեռահասների համար եմ հագուստ ստեղծում։ Նրանք 11 և 9 տարեկան են, նրանց հետ զրուցում եմ, նկատի եմ ունենում արտաքին ազդակները, տարիքային նախընտրությունները։ Սպորտային հավաքածուն շատ ընտանեկան է ստացվել, քանի որ բազմազբաղ առօրյայում մարդիկ հանգստյան օրերն անցկացնում են իրենց ընտանիքի հետ և ուզում են լինել ուրախ, գեղեցիկ։ Որևէ մեկը չի կարող ժխտել, որ մեր օրերում շատ ակտուալ են լուսանկարները, իսկ լուսանկարվելիս ցանկանում ենք գեղեցիկ ոճ ունենալ։ Ես փորձում ստեղծել այնպիսի հագուստ, որով մարդիկ իրենք իրենց կհավանեն, կցանկանան լուսանկարվել, որպեսզի մյուսներն էլ տեսնեն ու  գնահատեն, ինչու ոչ, գովեստի խոսքեր ասեն»,– ասաց դիզայները։
 

Բրոշներն Անահիտի հավաքածուներում առանձին տեղ ունեն, ի սկզբանե հենց բրոշներից սկսվեց նրա բրենդի պատմությունը։ Թեև առաջին հայացքից դրանք դժվար համադրելի են թվում սպորտային հավաքածուի հետ, Անահիտը գտել է իր լուծումը․ «Այս անգամ շատ եմ օգտագործել կենդանական պատկերներով հետաքրքիր բրոշներ, որոնք կարելի է կոճակով ամրացնել կամ հանել, օգտագործել նաև առանձին։ Ինձ համար շատ կարևոր է, որ հաճախորդս որևէ անհարմարություն չզգա։ Քանի որ աշխատում եմ շատ բարձրորակ կտորներով, որոնք երկար են ծառայում մարդուն, առաջարկում եմ այնպիսի բան, որը երկար կյանք կունենա նաև վիզուալ։ Այս պարագայում բրոշն ամրացնելով կամ հանելով  կարելի է այլ տեսք տալ հագուստին»։

Անահիտն ընդգծեց, որ անհատական պատվերների դեպքում հաճախորդի հետ քննարկում է յուրաքանչյուր դետալ՝ մարդու նախընտրություններն ու անհատական պարամետրերը հաշվի առնելով առաջարկում է իր մասնագիտական կարծիքը։ Ասում է՝ այս պարագայում օգնում է փաստը, որ ինքը ոչ միայն դիզայներ է, այլև ոճաբան, հաճախորդներն էլ իրեն վստահում են, ինչից ավելի է ոգեշնչվում։ Դիզայները նկատեց, որ իր դեպքում հաճախորդները մեծ մասամբ ոչ թե մեկանգամյա պատվեր են անում, այլ պարբերական։ 
 

Ժամանակակից աշխարհում, երբ նորաձևության մասսայականության մեջ մարդիկ կորցնում են իրենց դեմքը, Անահիտը կարևոր նկատառում ունի՝ ոճն անհատականություն է, նորաձևությունը՝ մարկետինգ։

Անահիտը հայտնեց, որ առաջիկայում ունենալու են նաև ոչ սպորտային հագուստ՝ արդեն «FashionDrug Prima» հավաքածուի շրջանակում, բայց այդ մասին փակագծերն առայժմ չի բացի։

«Աշխատում եմ Աշուն–ձմեռ 2021/2022 հավաքածուի վրա։ Քանի որ իմ վերլուծությամբ  իմ հաճախորդն ինձնից ակնկալում է ոչ թե բազային զգեստապահարան, այլ ոչ ստանդարտ լուծումներով դիզայներական հագուստ, խոստանում եմ, որ մարդիկ բավարարված կլինեն։ Շատ հետաքրքիր և ուժեղ հավաքածու կներկայացնեմ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում»,– ասաց նա ու հավելեց, որ հաճախորդներ ունի նաև Ռուսաստանից, ԱՄՆ–ից և Եվրոպայից։ Նրանք մեծ մասամբ հայեր են։ «Աշխատում եմ 24/7 գրաֆիկով։ Ժամային գոտիների տարբերության պատճառով այս ամենը կարողանում եմ անել անքուն գիշերների հաշվին, բայց չեմ դժգոհում»,– նկատեց դիզայները։
 

Անահիտից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ իր հավաքածուները ցուցադրությամբ չի ներկայացնում։ Նրա խոսքով՝ Հայաստանում շուկան է այդպես թելադրում։

«Fashion week-երի մասնակցում եմ։ Առհասարակ, ցուցադրությունները կազմակերպվում են ոչ միայն հյուրերի, այլև գնորդների համար։ Հայաստանում ինքնանպատակ ու ծախսաշատ եմ համարում Fashion show  կազմակերպելը, քանի որ գնորդներ չեն ներգրավվելու։ Բացի այդ, համարում եմ, որ այդ մոդելը հնանում է, քանի որ հավաքածուն կարելի է ներկայացնել կոնցեպտուալ տարբեր լուծումներով»,– եզրափակեց դիզայները։











Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված