ՀԱՊԿ-ը կոշտ գնահատական է տվել ադրբեջանական զինված ուժերի դիվերսիային
ԱշխարհՀԱՊԿ Քարտուղարությունը հատկապես տագնապով է ընդունել ՀՀ Չինարի գյուղի մոտ զինված միջադեպի մասին տեղեկությունը։ Այս մասին ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ՝ հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ արված մեկնաբանության մեջ։
«ՀԱՊԿ անդամ պետության տարածքում նման գործողությունները գնահատում ենք որպես սադրանք, հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այս տարվա ապրիլին ծանր զինատեսակների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ բավականին ծանր միջադեպի ֆոնին։ Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաեւ որոշ պետությունների առաջնորդների կողմից ձեռնարկած ջանքերը հաշվի առնելով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես ավելի ակտիվ կընթանա։ Սակայն վերջին ժամանակներս տարածաշրջանից ստացվող հրադադարի մասին համաձայնությունների խախտման մասին տեղեկությունները, հատկապես դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը զինծառայողների մահվան պատճառ է դարձել, լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,– ասեված Բորդյուժայի մեկնաբանության մեջ։