ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը կլիմայի հարցերով
ԱշխարհԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը կլիմայի հարցերով, «ТАСС»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Երեկ մենք շատ կարևոր աշխատանքային խմբի հետ համաձայնեցինք կլիմայի օրակարգի շուրջ: Շատ կարևոր է, որպեսզի մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները ոչ միայն քննարկվեն, այլ Միության՝ կլիմայի օրակարգի հետագա խթանման ռազմավարություն մշակվի»,- ասել է նա Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովի հետ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Միշուստինը շեշտել է, որ դա «բխում է ինչպես Միության, այնպես էլ մեր պետությունների շահերից»:
Միշուստինը նաև հայտնել է, որ միջկառավարական խորհրդի ուրբաթ օրվա նիստի օրակարգը ներառում է միակողմանի ոչ սակագնային միջոցառումների, առևտրի ապահովագրական աջակցության, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժի հարցեր:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետների հանդիպում նեղ ձևաչափով: