Ադրբեջանի սանձահարում եւ իրավիճակի կտրուկ փոփոխություն
ՔաղաքականությունՏավուշում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի փորձից հետո, որի հետեւանքով հայկական կողմը հակառակորդին հետ մղելիս տվել է երեք զոհ, Հայաստանի հանրության առաջին արձագանքները` կորստի առիթով ցավին զուգահեռ, պարունակում էին նաեւ անդրադարձեր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, որում նա արտահայտել էր հաշտության իր հայտնի տեսակետը:
Հանրային արձագանքներում ադրբեջանական դիվերսիան բնականաբար ներկայացվում է որպես Տեր-Պետրոսյանի ելույթին մեղմ ասած հակափաստարկ` շատ դեպքերում հեգնանքով եւ բավական կոշտ ձեւակերպումներով:
Ադրբեջանական դիվերսիան իսկապես շատ բան է ասում կամ հուշում, թեեւ թվում է, որ ամեն ինչ առանց այդ էլ ասել կամ հուշել է ապրիլին Ադրբեջանի սկսած պատերազմը:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում