Մանչեսթեր Յունայթեդի սանը կարիերան կշարունակի Շոտլանդիայում
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դիլան Լևիտը վարձավճարով կարիերան կշարունակի շոտլանդական «Դանդի Յունայթեդի» կազմում:
Լևիտի համաձայնագիրը սահմանված է 1 տարով: «Յունայթեդի» սանը ակումբի համակարգում է 2009 թ-ից: Լևիտը Ուելսի հավաքականի կազմում մասնակցեց ԵՎՐՈ-2020-ին, իսկ անգլիական գրանդի կազմում մասնակցել է նախապատրաստական փուլի խաղերին:
20-ամյա կենտրոնական կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 1 պաշտոնական հանդիպման է մասնակցել՝ 2019/20 մրցաշրջանում մրցելով «Աստանայի» հետ: