Ինտերնետը հնարավոր է կասեցվի
ԱշխարհՌուսաստանը պետք է պատրաստ լինի նրան, որ իրեն կանջատեն համացանցից: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` համացանցի հարցերով խորհրդական Գերման Կլիմենկոն RT-ին տված հարցազրույցում:
Կլիմենկոյի խոսքով` նման սցենարի զարգացման հնարավորությունը ենթադրում է ինտերնետի ռուսական սեգմենտի կարգավորման վերաբերյալ օրինագիծ, որը կմշակի ՌԴ կապի նախարարությունը և որն ուղղված կլինի երկրի համար խիստ կարևոր ենթակառուցվածքի պաշտպանությանը:
Նախագահի խորհրդականի կարծիքով` Արևմուտքի հետ հարաբերություններում «դեպի վատը տանող տեկտոնական փոփոխությունների» բարձր հավանականության պատճառով պետք է ռուսական ինտերնետը կարգավորել այնպես, որ այն պաշտպանված լինի: