Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը թույլ կտա պատժամիջոցներ կիրառել ռուսական որոշ խողովակաշարերի նկատմամբ
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը թույլ կտա ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել էներգիակիրների արտահանման համար նախատեսված ռուսական որոշ խողովակաշարերի նկատմամբ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
«Ես հրաման եմ հրապարակել էներգիակիրների արտահանման համար նախատեսված ռուսական որոշ խողովակաշարերի նկատմամբ լրացուցիչ միջոցառումների ընդունման վերաբերյալ՝ երկրում արտակարգ դրության պատճառով, որը հայտարարվել է 2021 թվականի ապրիլի 15-ի 14024 հրամանագրով՝ կապված ՌԴ կառավարության արտաքին կործանարար գործունեության հետևանքով Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը սպառնացող արտակարգ վտանգի հետ»,- ասվում է Կոնգրեսի առաջնորդներին ուղղված նամակում: