Հայերեն

Ադրբեջանը վերջնաժամկետ է ակնարկել

Ամենաընթերցված

Ռոզա Հովհաննիսյան, «Լրագիր»

Հայ-ադրբեջանական սահմանին այս փուլում թշնամու կողմից իրավիճակի սրումը բացատրվում է երկու գործոնով: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
«Ես դեռևս աշնանն էի նշել երկու գործոն, որոնց պատճառով տարեվերջին և 2017-ի սկզբին միանգամայն հավանական եմ համարել լարվածությունը: Առաջին գործոնն այն է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, նաև Ալիևը բացահայտ հաստատեցին, որ 2017-ին Ռուսաստանի աջակցությամբ ճեղքում են սպասում բանակցային գործընթացում: Եվ ասում էին, որ դա իրենց համար վերջնաժամկետ է: Այսինքն՝ դա նշանակում է, որ մինչև 2017 թվականը իրենց խելոք կպահեն, կառուցողական կլինեն, բայց երբ ճեղքումը չստացվի, այդ դեպքում կդիմեն գործողությունների: Եթե Ալիևը նման վերջնաժամկետ է ակնարկում, նշանակում է, որ գնում է լարվածության աճի», ասաց Սաֆարյանը:
Երկրորդ գործոնն, ըստ նրա, Միացյալ Նահանգներում իշխանության փոփոխության խնդիրն է: «Բավական լուրջ վակուում է առաջանում Միացյալ Նահանգների ազդեցության գոտիներում: Ես համարում եմ, որ այս գործոններն էական դեր ունեն ներկայիս լարվածությունը բարձրացնելու հարցում», նշեց նա:
Մյուս կողմից, վերլուծաբանի խոսքով, Ադրբեջանը մշտապես հետևում է ՀԱՊԿ ներսում Հայաստանի հետ կատարվող իրադարձություններին: Եվ տեսնելով, որ Հայաստանին ՀԱՊԿ-ում նվաստացնում են՝ Ալիևը դա միշտ ընկալել է որպես Հայաստանի միջազգային հարաբերությունների թուլացման, դաշնակիցների կողմից չպաշտպանվածության նշան: Դա պարարտ հող է ստեղծում նման քայլերի դիմելու համար:
Միաժամանակ նա կանխատեսում է, որ լարվածությունն առաջիկայում կշարունակվի: Նկատելի է, որ ադրբեջանական կողմը փոխել է հարձակման մոդելը և գնում է լայնամասշտաբ գործողությունների: Եվ այս պահին այդ երկրին կանգնեցնող քիչ բան կա: Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի հետ սահմանին խաղաղություն պահպանվեց, ապա այսօր նոր մարտավարություն է գործում:
Ինչ վերաբերում է տեղի ունեցած իրադարձություններին ՀԱՊԿ արձագանքին՝ Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ ՀԱՊԿ հայտարարությունում խուսափել էին հիշատակել անգամ Ադրբեջանի անունը:
«Խուսափել էին հասցեական նշել, թե ով է միջադեպի հեղինակը, որակում տալ բուն միջադեպին: Այո, այն ածականով սադրանք էին որակել, բայց՝ որպես ռազմական տերմինաբանություն, կոնկրետ հստակցված չէ, թե ինչ միջադեպի մասին է խոսքը», ասաց Սաֆարյանը:
Ըստ վերլուծաբանի՝ երբեք չի կարելի ապավինել այդ կառույցի աջակցությանը, և թեկուզ ուշացած, բայց Հայաստանը պետք է սկսի լրջորեն վերակառուցել իր պաշտպանական համակարգերը:

Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա
Ամենադիտված