ԵՄ-ն Աֆղանստանին մարդասիրական օգնությունը կհասցնի 200 մլն եվրոյի
ԱշխարհԵվրամիությունը որոշում է կայացրել Աֆղանստանից փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար նախատեսված միջոցների չափը 57 միլիոն եվրոյից դարձնել 200 միլիոն եվրո՝ միաժամանակ սառեցնելով 1 միլիարդ եվրո տնտեսական օգնությունը երկրին: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երեքշաբթի օրը Twitter-ում գրել է. «G7-ի առաջնորդների տեսակոնֆերանսի ժամանակ [երեքշաբթի կեսօրին] ես կհայտարարել եմ ԵՄ հումանիտար օգնության ավելացման մասին՝ ավելի քան 50 մլն եվրոյից մինչև 200 մլն եվրո աֆղանցիների համար՝ երկրի ներսում և դրանից դուրս»:
Շաբաթ օրը ֆոն դեր Լայենն ասել էր, որ ԵՄ-ն «զգալիորեն կընդլայնի» Աֆղանստանին տրամադրվող մարդասիրական օգնության չափը, որը նախատեսված է այս տարի 57 մլն եվրոյի չափով, սակայն կսառեցնի այս երկրին տրվող բոլոր տնտեսական օգնությունը 1 միլիարդ եվրոյի մակարդակում, քանի դեռ նոր իշխանությունները չեն սկսել հարգել մարդու իրավունքները: