Ռուսաստանը չի ցանկանում ամերիկացի զինվորականների տեսնել Կենտրոնական Ասիայի երկրներում. Լավրով
ԱշխարհՌուսաստանը չի ցանկանում ԱՄՆ զինծառայողներին տեսնել Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում: «ТАСС» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ես ազնվորեն կբացատրեմ: Նախ, մենք անվտանգության ընդհանուր տարածք ունենք: Եվ այդ տարածքում մեր պարտականություններն ունենք: Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որը ենթադրում է բոլոր դաշնակիցների համաձայնությունն այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են արտասահմանյան զինված ուժերի տեղակայմանն իրենց տարածքներում»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը կցանկանա ամերիկացի զինվորականների տեսնել Կենտրոնական Ասիայում: