Աստղիկ Ալավերդյանի 35-ամյակի խնջույքի հետաքրքիր դրվագները
LifeԵրեկ կայացել է դերասանուհու 35–ամյակի խնջույքը, որին ներկա է եղել Tert.am Life–ը և ֆիքսել հետաքրքիր դրվագները։
Դերասանուհին խնջույքը մի քանի օր հետաձգել է, որպեսզի մտերիմներն իր կողքին լինեն։ Օրվա համար Աստղիկն ընտրել է սպիտակ զգեստ և մրգային տորթ։

Այս օրերին շատերը քննարկում են, որ Աստղիկն իր տարիքից երիտասարդ է երևում։ Տարեդարձի օրը դերասանուհին մեզ հետ զրույցում ասել էր, որ տարիքն իրեն բացարձակ չի կաշկանդում, քանի որ երիտասարդ է, գեղեցիկ, խնամված։
«Ինձ մոտ երջանկության զգացողությունը 30–ից հետո եկավ, սկսեցի ինձ զգալ շատ ուրախ, կայացած, ուժեղ, վախ չունեմ մեծանալուց, չեմ էլ մտածում այդ մասին։ Տարիների հետ ավելի հասուն դարձա, գիտակից, հիմա ավելի մտորող եմ, հասկացել եմ ինքս ինձ, թե ով եմ ես, ինչ եմ ուզում, ընդունել եմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ, իսկ դա շատ կարևոր է»,– ասել էր նա, ապա նկատել, որ երջանիկ լինելու համար ամենօրյա աշխատանք է պահանջվում։
Երկու երեխայի մայրիկը երջանիկ է, քանի որ ունի ներդաշնակ ընտանիք, աշխատանքում էլ կայացել է։




















