88-ամյա տատիկի ցնցող ֆոտոշարքը
LifeBoredpanda.com կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել ԱՄՆ-ի ամենաինքնատիպ բնակչուհիներից մեկին` Բեդի Ուինքլին, ով վճռականորեն «հրաժարվում» է ծերանալ:
Զիլ տատիկը, ով աչքի է ընկնում էպատաժային ու հակասական զգացողություններ առաջացնող վարքով և հագուկապով, Instagram սոցկայքում ունի ավելի քան 2.1 մլն հետևորդ:
Ուինքլը պատմել է, որ էքսցենտրիկ հագուկապի միջոցով փորձում է հաղթահարել այն մեծ սթրեսն ու վիշտը, որն ապրել է ամուսնու և որդու մահից հետո:







