Հայերեն

Ցինիկ ծրագիր, անգրագիտության վերին աստիճան, սովորական «կռուտիտ», լրջագույն վտանգներ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության հնգամյա ծրագիրը: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի բնորոշմամբ, այս ծրագիրը մի քիչ տարբերվում է նախորդից՝ այն իր մեջ ավելի շատ թվեր է պարունակում:

«Ծրագիրը հերթական բարի ցանկությունների փաստաթուղթն է: Բովանդակային մասը համեմված է ճոխ բառապաշարով, բայց հիմնավորվածության տեսանկյունից ինձ մոտ թերահավատության զգացում կա, և դրա համար ունեմ բավականին լուրջ հիմքեր: Ժողովրդական այսպիսի խոսք կա՝ եթե ձեզ խաբում են մեկ անգամ, ապա մեղավոր է խաբողը, եթե խաբում են երկրորդ անգամ, ապա մեղավոր եք դուք: Եթե դիտարկում ենք այս կառավարության նախորդ ծրագրի խոստումները և դրանց՝ 180 աստիճանով տարբերվող կատարողականները, ապա երկրորդ անգամ խաբվելու համար չեմ ուզում մեղավոր լինել: Ինչ վերաբերում է ծրագրի բովանդակային մասին, ապա այն ցինիկ ծրագիր է: Օրինակ՝ հինգ տարվա մեջ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 85 հազար դրամ դարձնելը ոչ այլ ինչ է, քան ցինիզմ:

«Բյուջեի մասին» օրենքով տարեկան կտրվածքով նախատեսվում է չորս պլ յուս/մինուս 0,5 տոկոս գնաճ: Այդ գնաճը չեն կարողանում պահել, ընդ որում՝ գնաճի են ենթարկվում առաջին սպառման ապրանքները, ինչպես վերջերս եղավ 50, 60, նույնիսկ 80 և 100 տոկոսով: Վառելիքի շուկայում նույնիսկ 200 տոկոսով գնաճ տեղի ունեցավ: Եթե հաշվում ենք միայն հինգ տարվա բյուջեի գնաճը, որը մոտավորապես կլինի 30 տոկոս, նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը գնաճի հետևից չեն հասցնում: Սա դասական պոպուլիստական քայլ էր: Թիվն աչքի համար միգուցե հաճելի է, բայց երբ այն ավելի շատ վատթարացնող է, քան բարելավող, կարծում եմ՝ անիմաստ գրագրություն են արել: Ստացվում է, որ 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձն ավելի արժեքավոր է, քան 2026 թ.-ի 85 հազար դրամը, այսինքն՝ բարելավում տեղի չի ունենում: Սա առաջին հայացքից տեսողական խաբկանք է այն մարդկանց մոտ, որոնք չեն կարողանում ինքնուրույն հաշվարկել գնաճի ազդեցությունը: Բացի սա, տնտեսական ծրագրի վերաբերյալ վերցրել են մի քանի բառեր, արտահայտություններ, որոնք գրավոր, բանավոր և հրապարակային քննարկումների և քննադատության ժամանակ երեք տարի ասում ենք իրենց: Թե՛ ես, թե՛ մասնագիտական համայնքից շատ տնտեսագետներ շեշտադրում ենք, որ պետք է կիրառել տնտեսագիտական դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, բայց դրա կիրառման կարգը, ճանապարհը այս կառավարությունը չի պատկերացնում: Երևի հավանել են «տնտեսագիտական դիվանագիտություն» արտահայտությունը և սկսել կիրառել: Այն խորքային և անելիք պահանջող գործողություն է, որը պետք է սկսել միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունից և բոլոր դեսպանատներին գիտաառևտրային կցորդի դեր տալուց, որը չունենք:

Տնտեսության մեջ կարևորել են վերամշակող արդյունաբերությունը, գիտելիքահենք տնտեսությունը և այլն: Այդպիսի բառապաշարը նույնպես վերցրել են մեր հրապարակային ելույթներից: Որպեսզի Հայաստանում զարգացնենք վերամշակող արդյունաբերությունը, ռազմարդյունաբերությունը, պետք է ստեղծենք հիմքեր, իսկ դրանք չունենք: Չունենք հիմքեր նաև, թե ինչի հաշվին պետք է տուրիզմը զարգացնենք: Գյուղատնտեսությանը վերաբերող հատվածը, կարելի է ասել, անգրագիտության վերին աստիճանն է: Ասում են՝ պետք է զարգացնենք ինտենսիվ այգեգործությունը, անասնապահությունը, բայց ինչի հաշվին՝ նույնպես չգիտեն: Մեր արոտավայրերը, խոտհարքները վտանգի տակ են, դրանք բավականին ծավալով կրճատվեցին, որովհետև հողերի հանձնում իրականացրեցին, իսկ մնացած վայրերում անվտանգության զոնաներ չեն ապահովում: Ինքս ֆինանսների նախարարությանը գրավոր դիմում եմ ուղարկել, որ օրենսդրական փոփոխություն իրականացնեն, բայց այս մարդիկ հետևողականորեն չեն իրականացնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Նշում է՝ այսօրվա սպառման շուկաներում շատ դժվար է գյուղացիական տնտեսության ներկայացուցիչ - սուպերմարկետ կապի ապահովումը, որովհետև մի կողմից՝ սուպերմարկետից պահանջում են հարկեր՝ ԱԱՀ, շահութահարկ և այլն, իսկ գյուղացին վաճառքի ժամանակ ԱԱՀով հաշիվ չի կարողանում գրել, հետևաբար սուպերմարկետը կա՛մ նրանցից մթերում չի իրականացնում, կա՛մ քսան տոկոս լրացուցիչ գնիջեցում է կատարում: Այս դեպքում, ըստ Սարգսյանի, մրցակցության լուրջ խնդիր է առաջանում գյուղացիների և ջերմոցային տնտեսությունների միջև:

«Գյուղացիները շուկայից անընդհատ դուրս են մղվում: Եթե նպատակադրվում ենք, որ նրանք պետք է բանջարեղեն և միրգ աճեցնեն իրենց տարեկան սպառման ծավալով և մի քիչ էլ ավելի, ապա այդ նպատակին արդեն հասել ենք: Իսկ եթե գործողությունների առանցքն անձն է և նրա բարեկեցությունը, ապա այդ նպատակին այս ծրագրով չենք հասնելու: Ժողովուրդը, որը տուժում է նման անգրագիտությունների հետևանքով, հասկանում է դա, երբ արդեն շատ ուշ է լինում»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կրկին խոսվեց սահմանագծման և սահմանազատման, կոմունիկացիաների ապաշրջափակման մասին: Հետաքրքրվում ենք՝ արդյո՞ք այս հարցերի վերաբերյալ տրված պատասխանները փարատեցին քաղաքացիների և փորձագետների մտահոգությունները: «Բնականաբար, չենք ստացել մեզ հուզող հարցերի պատասխանները, բոլորս սովորական «կռուտիտ» լսեցինք, այլ բառով ուղղակի բնորոշում տալ հնարավոր չէ: Այս պահին ՀՀ-ն պատրաստ չէ սահմանների ապաշրջափակմանը և բոլոր կոմունիկացիաների բացմանը: Մեր տնտեսությունը, զարգացման աճի տեմպը բավականին զիջում է մեր թշնամի պետություններին, իսկ մեծ տնտեսությունները սովորաբար կլանում են փոքրերին: Մարդիկ այս դարում գնում են հեշտ փող աշխատելու ճանապարհով: Եթե ՀՀ քաղաքացին հասկանա, որ Թուրքիայից լոլիկի ներկրումն ավելի էժան է լինելու, քան աճեցումը, ապա նա գնալու է այդ ճանապարհով:

Սա արդեն լրջագույն վտանգ է: Հաջորդը՝ մեր քաղաքացին պատրաստ է իր գույքը վաճառել օտարին շուկայականից ավելի թանկ գնով: Երաշխավորում եմ, որ թուրքերը նպատակադրված գալու են և կրկնակի գին վճարեն, որպեսզի ձեռք բերեն այդ գույքը: ՀՀ քաղաքացին էլ պատրաստ է այն վաճառել, իսկ սա ևս վտանգավոր է: Այս պայմաններում ապաշրջափակման մասին ընդհանրապես պետք չի խոսել: Ինչ վերաբերում է դեմարկացիային և դելիմիտացիային, այս պահին սա ՀՀ-ի համար լրջագույն սպառնալիք է: Հանրությանը պետք է բացահայտ կերպով ներկայացնեն, թե ինչ է սա նշանակում: Մեր պատկերացրածով՝ սա սահմանների ճշգրտումն է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս ճանաչումը: Սա նշանակում է, որ հրաժարվում ենք մեր պատմական հայրենիքից և աշխարհին ի ցույց ենք դնում, որ պատրաստ ենք ամեն ինչը նվիրելու: Այսինքն, մեզանից վերցնում են, և մենք համաձայնում ենք»,-ասում է «Աուդիտորների պալատի» նախագահը:

Նման լրջագույն մարտահրավերների պայմաններում օրենսդիր մարմնում երկրի համար կարևոր փաստաթղթի քննարկումը չի անցնում առանց «բախումների»՝ փոխադարձ վիրավորանքներ, սպառնալիքներ, պատգամավորներն իրեր են նետում միմյանց վրա: «Սա շատ վատ երևույթ էր: Այն իր մեջ, իհարկե, սադրանք էր պարունակում: Առաջին անգամ եմ տեսնում, որ երկրի ղեկավարը այդպիսի ոչ ադեկվատ վարքագիծ ունենա, թեպետ դրանում բազմիցս համոզվել ենք: Կսադրի, դրանից հետո կպաշտպանի, հետո կհրահրի բախում: Բայց ուզում եմ ընդհանուր գնահատական տալ սրան: Ինձ համար ընդդիմությունը և իշխանությունը դարձել են նույն կատեգորիայի անբովանդակ, Հայաստանի համար ճոխություն ներկայացնող Ազգային ժողով: Մի կողմ դնենք, որ քաղաքական իշխող ուժը տգետ է, ոչ մի դրական որակ չունի:

Սա գիտենք, բազմիցս համոզվել ենք, սա չի էլ քննարկվում: Այսօր թրենդային էլ չէ կառավարությանը քննադատելը, քանի որ այնտեղ բան չկա քննադատելու: Այս կարևորագույն փաստաթղթի քննարկման ժամանակ ընդդիմությունը պետք է լինի ավելի բովանդակային, ավելի թիրախային և կառուցողական հարցադրումներ իրականացնի: Ե՛վ իշխանությունից, և՛ ընդդիմությունից կցանկանայի տեսնել բովանդակային և ՀՀ հարատևմանն ու զարգացմանը, քաղաքացու բարեկեցությանը, անվտանգությանն ու առողջությանն ուղղված քննարկումներ, ինչին բավականին երկար ժամանակ ականատես չենք լինում: Իսկ մենք ժամանակ չունենք դատարկաբանություններով զբաղվելու»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Ամենադիտված