Հայերեն


«Արթնացանք, տեսանք մաման տանն է, շոկի մեջ էինք»․ «Միսս Տիեզերք Արմենիա» Մոնիկա Գրիգորյանը՝ տարիների դադարից հետո մայրիկի վերադարձի և իրենց ընտանիքի վերամիավորման մասին

Life

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած Մոնիկա Գրիգորյանը 4 տարի հեռու է եղել մայրիկից, քանի որ վերջինս մեկնել էր արտագնա աշխատանքի 3 երեխային ապահովելու համար։

Մոնիկայի ընտանեկան պատմությունը շատ դրամատիկ է, քանի որ աղջիկը 10 տարեկանում կորցրել է հորը, ինչից հետո թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական բազմաթիվ խնդիրների է բախվել։

Տարիների բաժանումից հետո Մոնիկայի մայրը վերադարձել է Հայաստան, և նրանց ընտանիքը վերամիավորվել է։ Մայրիկի վերադարձից 4 օր անց, սակայն, Մոնիկան մեկնել է ԱՄՆ, որտեղ կմնա 20 օր։ Գեղեցկուհու տիտղոսակիրը Tert.am Life–ին պատմել է մայրիկի մատուցած անակնկալի, իրենց հույզերի և երջանկության մասին։

«Մենք գիտեինք, որ այս օրերին մաման գալու է, բայց նա մեզ չէր ասել ճիշտ օրն ու ժամը, որպեսզի անակնկալ մատուցի։ Մենք էինք ուզում օրն իմանալ, գնալ, իրեն անակնկալ մատուցել, բայց հակառակը ստացվեց, քանի որ տատիկս, մորաքույրս, մեր բոլոր բարեկամները շատ լավ պահել էին իր գաղտնիքը։ Եղբայրս իր գալուց օրեր առաջ մեկնել էր իր մոտ, որպեսզի օգներ, մասին գային։ Լուսադեմին՝ ժամը 5–ին, մաման եկել էր, ես ու քույրս քնած էինք։ Առավոտյան սուրճ էր դրել ու մեզ արթնացրեց․․․ Չեմ կարող պատմել՝ ինչ էր կատարվում մեզ հետ, արթնացել էինք ու մեր աչքերին չէինք հավատում, մաման տանն էր։ Շոկային վիճակ էր իմ ու քրոջս մոտ»,– պատմեց Մոնիկան։

Մոդելը փոքր–ինչ սրտնեղում է, որ ընդամենը 4 օր կարողացավ վայելել մայրիկի ներկայությունը, բայց և հասկանում է՝ 20 օրից կվերադառնա ու իր ընտանիքն արդեն ամբողջական կլինի։

«Մամայիս հասցրեցի 4 օր տեսնել, քանի որ մեկնեցի ԱՄՆ։ Որոշեցինք չգնալ Վանաձոր, հասկանում էինք, որ բոլոր բարեկամները կարոտել են, գալու են, բայց ուզում էինք իրար հետ ժամանակ անցկացնել։ Մնացինք Երևանում ու մեր ընտանիքով վայելեցինք իրար ներկայությունը։ Այդ օրերին աշխատում էի անընդհատ տանը լինել։  Փորձում էինք լրացնել այս տարիների բացը, բայց ժամանակը քիչ էր։ Քանի որ ինձ մոտ ճամպրուկային վիճակ էր, ամեն բան այնպես չստացվեց, ինչպես ես էլի ծրագրել, մի քիչ խառը իրավիճակ էր, բայց 20 օրով եմ մեկնել։ Մինչև իր գալը չէ պատկերացնում, որ ինձ համար այդքան դժվար կլինի մեկնելը։ Ափսոսանքս շատ էր, փորձում էի քիչ մտածել այդ մասին։ Ուզում եմ այս օրերը շուտ անցնեն, վերադառնամ, որ էլի միասին լինենք»,– պատմեց նա, ապա նկատեց, որ նույնիսկ նոր լուսանկար չեն հասցրել անել մայրիկի հետ։

Մոնիկան նկատեց, որ իրենց ընտանիքը պիտի օրացույցում առանձնացնի մայրիկի վերադարձի օրն ու միշտ տոնի․ չէ՞ որ հենց այդ օրվանից ընտանիքը կրկին միավորվեց ու արդեն միշտ միասին են լինելու։

«Զգացողություններն իրոք անբացատրելի են թե՛ իմ, քրոջս, եղբորս համար, թե՛ մամայիս, որ 4 տարի հեռու է եղել իր 3 երեխայից, իսկ հիմա միացել է։ Չեմ կարող բառերով բացատրել՝ ինչ էր կատարվում մեր ընտանիքում։ Դրանք ամենաերջանիկ 3-4 օրերից էին»,– ասաց նա։

Ավելի վաղ Մոնիկան մեզ հետ զրույցում նաև ասել էր, որ մայրն աշխատանքի հստակ հեռանկարով չի վերադառնում, բայց ինքը վստահ է՝ եթե միասին լինեն, աշխատանք հաստատ կգտնվի։ «4 տարի իրարից հեռու ապրելը բոլորիս համար շատ դժվար էր, հատկապես, մայրիկիս, որովհետև մենք գոնե իրար հետ էինք՝ երեքով, մայրիկս մենակ էր։ Այս տարիների ընթացքում մեզնից ոչ ոք չէր սովորել կարոտին ու հեռավորությանը։ Իհարկե, հիմա լավ էր, տեսազանգերի շնորհիվ ամեն րոպե կապի մեջ էինք մայրիկի հետ, սակայն այդպես էլ չէինք սովորել հեռավորությանը»,– ասել էր նա։

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված