Հայերեն


Այն, ինչից պետք է սկսել անվտանգության որակի փոփոխությունը

Հասարակություն

1in.am

Դեկտեմբերի 29-ի առավոտյան Տավուշում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան խլեց երեք հայ զինծառայողի կյանք, դրա հետ մեկտեղ հանրության ուշադրությունը տարեմուտի մրցավազքից կենտրոնացնելով այնտեղ, որտեղից այդ ուշադրությունը չպետք է հեռանա երբեք` անվտանգություն: Ընդ որում, անվտանգություն բառի լայն իմաստով, որը ներառում է և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ թե քաղաքացիական բաղադրիչները տարբեր շերտավորումներով: Այդ իմաստով, 2016 թվականը Հայաստանի համար,- Արցախն իհարկե ներառյալ,- հանդիսացավ իսկապես բացառիկ տարի, դժբախտաբար՝ ոչ լավ, իսկ զգալիորեն նաև պարզապես ողբերգական իմաստով: Այս ամենը, սակայն, մենք մեր միջով կարծես թե անցկացրինք կամ անցկացնում ենք առավելապես էմոցիոնալ, հուզական գծերով, մինչդեռ տեղի ունեցածը, և ինչպես Տավուշի դեպքը վկայեց` շարունակվողը պահանջում է մեզանից այդ ամենի պրագմատիզացում, ռացիոնալացում և խորքային դիտարկում թե՛ իբրև հասարակություն, թե՛ իբրև պետություն: Պատերազմի մեջ գտնվող երկրում չի կարող լինել այլ կերպ: Միայն այլ կերպ չլինելու պարագայում է, որ մենք ունենք մեր պետության անվտանգությունն առավելագույն բարձր մակարդակով ապահովելու հնարավորություն, ինչը նշանակում է անվտանգություն հասկացություն սահմանին կանգնած զինվորից սկսած, մինչև թիկունքում գտնվող որևէ ռազմավարական օբյեկտ, կամ ներքին հասարակական, տնտեսական, քաղաքական կայունություն:

Երբ անվտանգության խնդիրը հանրությունն իր օրգանիզմով անցկացնում է առավելապես հուզական մակարդակում, զգայական ընթացքով, անվտանգությունը դրանից չի շահում` շահում են անվտանգությունը շահարկող ուժերը, լինի իշխանություն, թե որևէ մերձիշխանական կամ ընդդիմադիր քաղաքական կամ տնտեսական խմբավորում: Մի բան, որին մենք բախվել ենք երկու տասնամյակ շարունակ, բայց լրջորեն նկատել ենք միայն 2016 թվականին` Ապրիլյան պատերազմի հետևանքով: Հայաստանի հասարակության առաջ դրված է պարզ խնդիր, որը, սակայն, չի ստանում համարժեք լուծում` անվտանգությունը քաղաքական դաշտին ծառայելու փոխարեն, քաղաքական դաշտը պետք է ծառայի անվտանգությանը: Եվ այստեղ, իհարկե, առաջնային և գերակա պատասխանատվությունն իշխանությանն է, ինչը, սակայն, խորքային առումով տապալված էր թե մինչև ապրիլ, թե տապալված վիճակում է ապրիլից հետո էլ, չնայած կատարվող քայլերին: Բանն այն է, որ ինչքան էլ ողջունելի է առաջնագծում կատարվող փոփոխությունը, սպառազինության համալրումը, կատարված մի շարք կադրային փոփոխությունները` սկսած ՊՆ համակարգից, մինչև առանձին զորամասերի և միավորումների հրամանատարներ, այնուհանդերձ անվտանգության հրամայականն ու արձանագրված բացերը պահանջում են համակարգային քայլեր նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, կառավարման: Այստեղ, սակայն, կատարվող փոփոխությունները արդեն հանգում են ոչ թե պետական անվտանգությանը, այլ իշխանության անվտանգությանը, կատարվում են այդ տրամաբանությամբ, այդ առաջադրանքի գերակայությամբ: Այդ իսկ պատճառով դրանք տեղի են ունենում շատ դանդաղ, փոքր ծավալներով, որը բավարարում է միայն համակարգի առաջ կանգնած մարտահրավերները սպասարկելուն, իսկ պետական մարտահրավերները մնում են ժամանակի հույսին:

Միևնույն ժամանակ, իշխանությունը այդ հարցում ինքն իրեն չի «դավաճանի» այնքան ժամանակ, քանի դեռ ինքն իրեն չի «դավաճանում» հայաստանյան քաղաքական դաշտն ու չի փոխում թե՛ իր առաջնահերթությունները, թե՛ դրանց կապակցությամբ հանրության հետ աշխատանքի բովանդակությունն ու մեթոդները, այդ առումով հանրային ճնշում բանեցնելով իշխանության վրա: Դա պահանջում է հանրային գիտակցության մեջ անվտանգություն հասկացության արմատական վերանայում, համալիր, խորքային վերանայում, երբ հանրային գիտակցության մեջ անվտանգությունը կընկալվի արդեն ոչ միայն վերջնական «սպառման» առարկա, այլ որպես ձևավորվող «արդյունք», որի պարագայում հանրությունն ինքը այդ արդյունք ստեղծողն է, ոչ թե ընդամենը սպառողը: Դա ընդլայնում է անվտանգություն հասկացությունը և սպասարկման շրջանակը, ինչն անխուսափելիորեն ազդեցություն է թողնելու նաև այդ հասկացության սպասարկման որակի վրա: Բանն այն է, որ առ այսօր Հայաստանի հանրային գիտակցության մեջ անվտանգությունը գերակշիռ մասով ընկալվում է իբրև «սպառման» ենթակա ֆիզիկական նշանակության և ազդեցության ապրանք, որ ձևավորում և մատուցում է իշխանությունը: Իրավիճակի փոփոխությունն անխուսափելի կլինի, երբ հանրությունն անվտանգությունը դիտարկի իբրև իր կյանքի արդյունք, որի սպասարկման պատասխանատվությունը դրվում է իշխանության վրա: Այդ դեպքում իշխանությունն անկարող է լինելու չարձագանքել հանրային ընկալումներում տեղի ունեցող այդ փոփոխությանը: Այդ տեսանկյունից ահռելի անելիք ունի ընդդիմությունը, կամ պետք է ունենա, քանի որ հենց ընդդիմության շահն է, որ տրամաբանորեն ընկած է այդ տրանսֆորմացիայի անհրաժեշտության մեջ:

Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե Մելիքյան
Ամենադիտված