Թուրքիայի միակ հայկական գյուղում նշել են Խաղողօրհնեքը․ ֆոտոներ
ՀասարակությունNews.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Կիլիկիայի Վագըֆում, Ստամբուլից եւ աշխարհի տարբեր վայրերից եկած հայերը մեծ շուքով նշել են Աստվածամոր վերափոխման տոնը։
Ինչպես Կիլիկիայի Վագըֆից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Մուսա լեռան փեշերին գտնվող հայաբնակ Վագըֆում Աստվածամոր վերափոխման տոնի նախորդ երեկոյից հավաքված հայերը սկսել են միջոցառումները ավանդական երգ ու պարով։
Արդեն օգոստոսի 14-ին, Վագըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Ավետիս Թաբաշյանի առաջնորդությամբ իրականացվել է պատարագ, որից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել Խաղողօրհնեք։ Այնուհետ Տեր Ավետիս Թաբաշյանը մոտեցել է արդեն պատրաստված հարիսաներով մեծ կաթսաներին եւ աղոթել խաղաղության համար։
Հավաքված հայերը համտեսել են ավանդական հարիսան, շփվել միմյանց հետ եւ հրաժեշտ են տվել՝ հաջորդ տարի նույն վայրում հավաքվելու մտադրությամբ


