Ադրբեջանը Սոթքի հատվածում կրակ է բացել, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն․ ՊՆ
ՀասարակությունՕգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելին՝ այստեղ