Ամուսնալուծությունից հետո Քիմ Քարդաշյանը հարսի զգեստով հայտնվել է Քանյե Ուեսթի ալբոմի շնորհանդեսին և շոկի ենթարկել բոլորին
LifeՔանյե Ուեսթ–Քիմ Քարդաշյան զույգը կրկին բոլորի ուշադրության կենտրում է․ Քանյեի երրորդ՝ Donda ալբոմի շնորհանդեսի ժամանակ զույգը շոկի է ենթարկել բոլորին։
Քանյեն շոկային շնորհանդես էր նախապատրաստել․ նախ՝ նա իսկական հրդեհ կազմակերպել, բռնկվել ու արագ մարել կրակը, ապա բոլորին զարմացրել է Քիմի հետ։
No Child Left Behind երգի կատարման ժամանակ հարսի զգեստով բեմ է բարձրացել Քիմը և բռնել նախկին ամուսնու ձեռքը։ Այնուհետև զույգն անհետացել է հետնաբեմում:
Զույգը պաշտոնական ամուսնալուծությունից հետո սա իսկապես անսպասելի էր։ Երկրպագուներն ու ամերիկյան մամուլը քննարկում են՝ արդյոք սա նշանակում է, որ նրանք հարթել են խնդիրներն ու կրկին միասին են, թե՞ սա շոուի մաս էր։
Ամերիկյան լրատվամիջոցների մի մասը, վկայակոչելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները, գրում է, որ Քիմն ու Քանյեն պարզապես լավ հարաբերություններ են պահպանել, աջակցում են միմյանց, սակայն ընտանիքը չի վերամիավորվել։



