Լավրովի առաջարկը Պուտինին
ԱշխարհՌԴ ԱԳՆ–ն Վլադիմիր Պուտինին առաջարկում է երկրից վտարել ԱՄՆ դեսպանատան 31 աշխատակիցների եւ Սանկտ Պետերբուրգում ամերիկյան հյուպատոսության 4 աշխատակցի։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նախարարը վստահ է, որ ամերիկյան կողմի քայլերը չպետք է անպատասխան մնան։
«ՌԴ ԱԳՆ–ն այլ գերատեսչությունների գործընկերների հետ միասին ՌԴ նախագահին առաջարկել է քննարկել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան 31 աշխատակիցների եւ Սանկտ Պետերբուրգում ամերիկյան հյուպատոսության 4 աշխատակցի «պերսոնաժ նոն գրատա» համարելու առաջարկը»,– ասել է նա։
Բացի այդ, Լավրովի խոսքով, առաջարկել են ամերիկացիներին արգելել օգտվել Մոսկվայի «Սերեբրայանա բորա» ամառանոցից եւ Դորոժնայա փողոցի պահեստից։