Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը․ Էրդողան
ԱշխարհԹուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ ասել էր, որ տարածաշրջանային խաղաղության համատեքստում դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից:
«Հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանը: Մեր տարածաշրջանը կառուցողական մոտեցման կարիք ունի: Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, անհրաժեշտ է զարգացնել բարիդրացիական հարաբերությունները՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա։
Հետևաբար, մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այս ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել է Էրդողանը։
Ավելին՝ այստեղ