Ռուսաստանը կմեծացնի գերձայնային հրթիռների արագությունն ու հեռահարությունը. Շոյգու
ԱշխարհՌուսաստանն աշխատանքներ է տանում իր գերձայնային հրթիռների արագության, հեռահարության և ճշգրտության բարելավման ուղղությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Հեռանկարում նախատեսում ենք մեծացնել գերձայնային զենքի հեռահարությունը: Խոսքը արագության մեծացման մասին է, եթե խոսենք նույն գերձայնայինի մասին, ապա դա նաև ճշգրտության բարելավում է, իհարկե, կրիչների համապատասխանեցում զենքի նոր տեսակներին»,- ասել է նախարարը Соловьев Live յութուբյան ալիքին տված հարցազրույցում:
Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել գերձայնային հրթիռների մեկ արձակման համակարգ տեխնիկայի ողջ շարքի համար:
Ավելին՝ այստեղ