Հայաստանը հակադարձեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
ԱշխարհՀակոբ Բադալյան, «Լրագիր»
Հայաստանի քննչական կոմիտեն Տավուշի մարզի Չինարի գյուղի սահմանային դիրքերի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի առիթով հարուցել է քրեական գործ` «վաղ առավոտյան, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարելով «ագրեսիայի ակտ», ներխուժել են ՀՀ տարածք, ծավալելով ռազմական գործողություններ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ զինված հարձակում են գործել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պահպանությանը հանձնված «N» մարտական հենակետի անձնակազմի նկատմամբ» ձեւակերպմամբ:
Այդ ձեւակերպումը փաստացի Հայաստանի պատասխանն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մեկնաբանությանը, որ տարածեց ՀԱՊԿ պաշտոնական կայքը Տավուշի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայից հետո, որում օգտագործում էր «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում սադրանք» ձեւակերպումը:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում