ՀՕՊ-ը կասեցրել է. այսօր առավոտյան օդանավակայանի վրա 5 հրթիռ է արձակվել
ԱշխարհՕգոստոսի 30-ի առավոտյան առնվազն հինգ հրթիռ Է արձակվել Քաբուլի օդանավակայանի տարածքի ուղղությամբ, դրանցից մի քանիսը կալանվել են ամերիկյան հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի կողմից: Այդ մասին հայտնել Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, որը չի ցանկացել հայտնել անունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա տվյալներով՝ առայժմ տեղեկատվություն չկա ամերիկացի զինծառայողների թվում կորուստների մասին:
Օգոստոսի 29-ին ամերիկյան ուժերն անօդաչուով հարված են հասցրել՝ Քաբուլում ոչնչացնելով պայթանյութով ավտոմոբլ, որի միջոցով մտադրվել Էին ահաբեկչական գործողություն կատարել «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն Է: Ստացվող տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի զինված ուժերի գրոհի արդյունքում ոչնչացվել Է երկու փոխադրամիջոց եւ մասնակիորեն քանդվել Է մի բնակելի տուն: CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հարվածի զոհ Է դարձել ինը մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: