Արտակարգ դեպք․ կնոջն ու նրա դստերը գլխատած տղամարդը բեռնատարով մխրճվել է ամբոխի մեջ
ԱշխարհՕդեսայի իրավապահները որոնում են չարագործին, ով ծրագրել է բեռնատարով ներխուժել մարդկանց ամբոխի մեջ: Ուկրաինական ԶԼՄ-ների հավաստմամբ՝ նախօրեին տղամարդը գլխատել է մի կնոջ ու նրա դստերն Օվիդիոպոլ ավանում, ինչից հետո ապօրինի ձեռք բերած բեռնատարով ուղևորվել է Օդեսա:
Ըստ վերջնական ոչ պաշտոնական տվյալների՝ տղամարդը ճանապարհին վթար ստեղծելուց հետո բեռնատարը թողել է դաշտում ու փախել: Հնարավոր է, որ նա զինված լինի: